Իրար հետ փոխկապակցված երկու երևույթ, որոնց ուղղությամբ իրականացվող միջոցառումները զինված ուժերում շարունակական են: Այդ է վկայում նաև վերջերս պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնը: Կառույցի նպատակն է ծրագրային, հայեցակարգային և համապատասխան իրավական հիմքերի ստեղծմամբ առավել համալիր մոտեցում ցուցաբերել պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման, հակակոռուպցիոն աշխատանքների կազմակերպման և պատշաճ վերահսկողություն խնդիրներին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ՝ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում մարդու իրավունքների պաշտպանությունը, բարեվարքության և արդարության ամրապնդումը, կոռուպցիոն երևույթների և կաշառակերության դեմ հետևողական պայքարը օրըստօրե բարձր հիմքերի վրա է դրվում: Դրական առաջընթացը արդարության և հավասարության սկզբունքների ներդրման առումով ակնառու է հատկապես զորակոչի գործընթացի շրջանակում: Ըստ Սեյրան Օհանյանի՝ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնի ստեղծմամբ և իրավապահների և միջազգային մի շարք կազմակերպությունների ջանքերի համադրմամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը առավել է բարձրանալու՝ նպաստելով զինված ուժերում արձանագրված հաջողությունների բազմապատկմանն ու մարդակենտրոն բանակի կառուցմանը: