Բաղադրիչներ
հավի թոք - 500գր
պանիր քերած - 300գր
ժելատին - 10գր
լոլիկ - 150գր
գազար - 150գր
սոխ - 150գր
ջուր - 150մլ
աղ - ըստ ճաշակի
կանաչի
ձիթայուղ
Պատրաստման եղանակ
Կաթսայի մեջ լցնում ենք ջուրն ու ժելատինը և թողնում 1 ժամ:
Մանր կտրատում ենք կանաչին, սոխն ու լոլիկը:
Անցկացնում ենք քերիչով գազարը:
Տապակում ենք կտրատված սոխը ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք հավի թոքն ու աղը և տապակում 10-15 րոպե:
havi-toqov-panrov-pashtet-2
Դնում ենք ժելատինով կաթսան թույլ կրակի վրա, հասցնում եռման աստիճանի(ոչ մի դեպքում չենք եռացնում) ու արագ հանում կրակ վրայից և թողնում, որ մի փոքր սառչի:
Պատրաստի թոքը աղում ենք, ապա վրան ավելացնում ենք քերիչով անցկացրած գազարը, ժելատինի կեսը և խառնում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք քերած պանիրը, լոլիկը, մնացած ժելատինն ու կանաչին:
havi-toqov-panrov-pashtet-3
Թոքային զանգվածի կեսը լցնում ենք ձևամանի մեջ, հարթեցնում, ապա վրան դնում ենք պանրային զանգվածը ու հարթեցնում:
Ապա պանրային զանգվածի վրա դնում ենք մնացած թոքային զանգվածը, հարթեցնում ու տեղափոխում ենք ձևամանը սառնարան 5-6 ժամ:
havi-toqov-panrov-pashtet-4
Պատրաստի պաշտետը հանում ենք ձևամանից, զարդարում ենք և մատուցում:
havi-toqov-panrov-pashtet-5
Այս հրաշալի հավի թոքով և պանրով պաշտետը կարելի է պատրաստել նաև տավարի թոքից:

Շեֆ Խոհարար