Սատանան ականջիս ասում է, թե Ալիևը չի գալու բանակցությունների։ Էսպես մինչև վերջ խոստումներով կկերակրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ժամանակ կձգի, իսկ հանդիպման օրը հեռախոսները կանջատի ու ընդհատակ կանցնի։
Համենայն դեպս, Ալիևի վարչակազմի բոլոր գործողությունները հստակ ցույց են տալիս, որ խուսափում է այդ հանդիպումից։ Բանակցային գործընթացը տապալելու համար նա արդեն հնարավոր բոլոր անմիտ քայլերն արել է։ Ի՞նչն է խանգարում, որ փախնի նաև այս հանդիպումից, վերջում էլ գա ասի. «Տատիս հիվանդացել էր, չէի կարա գամ»։
Հրանտ Մելիք-Շահնազարյան