Արցախը Հայաստանի սիրտն է, եթե, Աստված մի արասցե, այն դադարեց բաբախել, ապա, իմացած եղեք, էլ Հայաստան չկա: Այս օրերին իրենց ընդդիմադիր հռչակած վայրահաչացողները վնգստոցները կապել են, թե մեր երեխեքին «Ղարաբաղ» մի տարեք: Այ դավաճան գիտունիկներ, եթե չգիտեք, ասեմ, իմացած եղեք, որ Արցախը դա նույն ինքը Հայաստանն է, Արցախցին նույն ինքը՝ Հայն է... Դուք անարգում եք այն ջահելների թափած արյունը, ովքեր ընկել են հենց Արցախում Հայաստանի ու Հայի համար: Բանից դուրս է գալիս, որ Արցախում հերոսաբար ընկածներն իզո՞ւր են զոհվել, հա՞...

Ափսոս՝ դաստիարակությունս թույլ չի տալիս ասել այն, ինչը հիմա անցնում է մտքովս ձեր հասցեին: Հայ հասարակությունը պետք է մի արշավ-պատերազմ սկսի նման թափթփուկների դեմ, ովքեր տարանջատում են Հային ու Հայաստանին, ովքեր մի չափալախ ուտելուց վազնում են տարբեր դեսպանատներ իրենց պապաների մոտ...

Ասա, որ էդքան մեծ-մեծ խոսում եք, մի անգամ վառոդի հոտը մոտիկից զգացած կա՞ք, մի անգամ Արցախում զինվորական ծառայություն անցնող ջահելին հարցրե՞լ եք՝ ոնց ե՞ս, ինչի՞ կարիք ունես... Ձեր լափառոշ բերանները փակեք, այլապես ինքս կփակեմ մի հարմար բանով...

Կիլիկիա Հայաստան