Մանկատներում երեխաների թիվն ավելանում է,որոնց թվում կան շատ հաշմանդամ երեխաներ: Մեր երկրում բացառիկ երևույթ է մանկատնից հաշմանդամ երեխաների որդեգրման դեպքը: Այդ բացառիկ դեպքերից է Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Գրիգորի ընտանիքը, որտեղ ընտանեկան ջերմություն են վայելում Հովհաննեսն ու Հուսիկը:
Երեցկին Անահիտի ու Տեր Գրիգորի ընտանիքի այս բացառիկ մարդասիրական քայլն այսօր գնահատվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, ով ամանորյա նվեր է արել՝ նվիրելով մեքենա, որի կարիքն իսկապես ուներ ընտանիքը:
Փաստորեն, Քաղաքապետի կողմից խրախուսվեց ընտանիքը, որը որդեգրեց այս երեխաներին: Իմ կողմից նույնպես շնորհակալություն: Բարի գործին՝ հաջողություն:
Անահիտ Բախշյան