Բաղադրիչներ
Խմորի համար՝
կարագ - 200գր
շաքարավազ - 150գր
փխրեցուցիչ - 3գր
ձու - 2 հատ(դեղնուց)
թթվասեր - 100գր
ալյուր - 380գր
Կրեմի համար՝
շոկոլադ սպիտակ - 100գր
կոկոսի քերուկ - 180գր
օսլա (крахмал) - 5գր
սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100մլ
շաքարի փոշի - 60գր
Պատրաստման եղանակ
Հարում ենք ձվի դեղնուցները շաքարավազի կեսի հետ, ապա ավելացնում ենք թթվասերը, մնացած շաքարավազն ու կարագը և հարում մինչև ստացվի միատարր զանգված: Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ խմոր:
txvacqablitov-tort-exevni-2
Պատրաաստի խմորը փակում ենք սննդային թիթեղով և տեղափոխում սառնարան 1
ժամով:
txvacqablitov-tort-exevni-3
Թղթի վրա կտրում ենք աստղի ձևանմուշ, ապա այդ ձևանմուշի մեջ նկարում ենք ավելի փոքր չափսի աստղ և այդպես 6 աստղ իրար մեջ:
Յուղաթղթի վրա գրտնակում ենք խմորը, բացում 6-7մմ հաստության շերտով, վրայից
դնում ենք թղթից կտրած աստղը ու կտրում խմորից 2 նույն չափսի աստղ:
Ապա կտրում ենք 2 ավելի փոքր աստղ և այդպես մնացած աստղերը(պետք է ստացվի
12 աստղ):
Աստղերով տապակը դնում ենք ջեռոցի մեջ և թխում 10 րոպե 200աստիճանում:
Պատրաստի աստղերը թողնում ենք որ սառչեն, հանում ենք յուղաթղթի վրայից և
տեղափոխում սառնարան 2 ժամով:
txvacqablitov-tort-exevni-4
Կրեմի համար կաթսայի մեջ լցնում ենք շոկոլադն ու սերուցքը և դնում ենք տաք ջրի
գոլորշու վրա մինչև շոկոլադի ամբողջական հալվելը սերուցքում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք կոկոսի քերուկը, շաքարի փոշին և օսլան:
Ստացված զանգվածը լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա և թողնում ենք, որ կրեմը
սառչի:
txvacqablitov-tort-exevni-5
Ապա քսում ենք կրեմը յուրաքանչյուր աստղի վրա:
txvacqablitov-tort-exevni-6
Թողնում ենք, որ կրեմը մի փոքր չորանա, ապա շարում ենք պատրաստի աստղերը իրար վրա մեծից փոքր, տալով տորթին տոնածառի տեսք:
txvacqablitov-tort-exevni-8
txvacqablitov-tort-exevni-9
Գեղեցիկ ամանորյա թխվածքաբլիթ, որի խմորի մեջ կարող եք ավելացնել քերիչով
անցկացրած նարնջի կեղև ավելի հետաքրքիր համ ստանալու համար:

Շեֆ Խոհարար