Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհին` Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գետափ հատվածի 11-րդ կմ-ում բախվել են «Mersedec Benz S500» մակնիշի 77 QD 757 պ/հ (վարորդի տվյալներն անհայտ են) և «Ford» մակնիշի 35VS172 պ/հ (վարորդի տվյալներն անհայտ են) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 անձը չպարզված քաղաքացիների դիերը: