Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:

Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, խաղաց 82 րոպե և դարձավ գոլի հեղինակ և բաց թողեց մի քանի 100 տոկոսանոց պահեր:

Գոլերը. 

Հենրիխ Մխիթարյան (24), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (47), Մատս Հումելս (61), Ադրիան Ռամոս (86) – Ալեքս Մեյեր (6):