Դրա համար հարկավոր է օրակարգում ընդգրկել այնպիսի մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից:
1. Բրոկոլի
Բրոկոլի կերեք հաճախակի և ձեր թոքերը պաշտպանված կլինեն թույների ազդեցությունից:
2. Նարինջ
Նիկոտոնի կործանարար ազդեցություններից մեկն այն է, որ այն նվազեցնում է C վիտամինի քանակը: Այդ պատճառով հարկավոր է հաճախակի օգտագործել նարինջ:
3. Սպանախ
Այն ունի նիկոտինն օրգանիզմից հանելու հատկություն: Նպաստում է անքնության վերացմանը:
4. Կոճապղպեղ
Կոճապղպեղի արմատն արդյունավետ պայքարում է ծխախոտի շատ կողմնակի ազդեցությունների դեմ: Մասնավորապես, ծխելը թողած մարդկանց այն օգնում է հաղթահարելու ծխախոտի նկատմամբ ցանկությունը:
5. Լոռամրգի
Այս օգտակար հատապտուղն օգնում է արյան անոթները մաքրել նիկոտինից և ամրացնում է դրանք: Այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում պայքարելու ծխելու ցանկության դեմ:
6. Կիտրոն
Եվս մեկ հիանալի օգնական նիկոտինային կախվածության դեմ պայքարելու համար, բարձրացնում է իմունիտետը և վերականգնում ծխախոտից տուժած մաշկը:
7. Գազար
Ցանկացած ծխող գիտակցաբար վերացնում է A և C վիտամինները, որը բերում է ուղեղի բջիջների և նյարդային վերջույթների քայքայմանը:
8. Նուռ
Նուռը բարենպաստ է ազդում ծխախոտից վնասված սրտի վրա և կարգավորում նրա տոնուսը:
9. Ցորենի ծիլեր
Աճեցրած ցորենն անոթները դարձնում է առաձգական և նվազեցնում ապագայում կաթվածի ռիսկը:
10. Տերևավոր կաղամբ կամ կալե
Սա ծխողներին օգնում է լրացնելու սպիտակուցի պակասը, ինչպես նաև կարող է մատակարարել կալցիում: Այն ընդհանուր կազդուրող է:
Վրեժ Հովսեփյան