Բոստոնի ահաբեկչությունը կազմակերպած Ձոխկար և Թամերլան Ցախկաևների մորը կարող են ձերբակալել 2012 թվականին առաջադրած մեղադրանքով, եթե վերջինս անցնի ԱՄՆ-ի սահմանը: Այս մասին հաղորդում է ABC News գործակալությունը:

Դատարանի ներկայացուցիչը հայտնել է, որ 2012 թվականի հոկտեմբերին Զուբեյդատ Ցարնաևաին մեղադրանքներ են առաջադրել Lord & Taylor խանութից 1,6 հազար դոլար արժողությամբ հագուստի գողության համար: Դատական լսումները նշանակված է եղել հոկտեմբերի 25-ին, սակայն Ցարնաևան այդպես էլ չի ժամանել դատարան, որի համար նրան այժմ կարող են ձերբակալել:

Ցարանաևան և նրա ամուսինը ներկայումս գտնվում են Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում: Նա բազմիցս հայտարարել է, որ իր որդիները կապ չունեն Բոստոնի ահաբեկչության հետ: Ցարնաև եղբայրների ծնողները մտադրվել են մեկնել ԱՄՆ մոտակա ժամանակները: