Թուրքիայի ԱԳՆ պատասխան է տվել երեկ ապրիլի 24-ին Բարաք Օբամայի հայտարարությունը` նշելով, որ վերջինս ցուցաբերել է միակողմանի մոտեցում, որտեղ արտացոլվում են թուրքերի և հայերի միջև իրենց ընդհանուր պատմության ցավալի հատվածի վերաբերյալ հայերի տեսակետները:
«Մենք այս պատմական փաստերը խեղաթյուրող հայտարարությանը վերաբերվում ենք որպես խնդրահարույց տարբեր տեսանկյուններից և խորապես ցավում ենք դրա համար»,- նշված է հայտարարության մեջ:
Բարաք Օբամայի հայտարարությունը, որը հրապարակվել է ներքին պայմանների ազդեցության տակ և մեկնաբանում է հակասական պատմական դեպքերը միակողմանի տեղեկատվության և արդարության ընտրողական զգացումի վրա, վնասում է հայ-թուրքական հարաբերություններին:
Մեր սպասումները Թուրքիայի համար էական դաշնակցից ոչ թե խնդրի ավելի բարդացնելն է, այլ վերջինիս լուծման համար ներդրումները և կոչ ենք անում հայկական կողմին, որը խուսափում է հարցի գիտական ուսումնասիրությունից, լինել ավելի իրատես և հաշտվողական:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կրկին նշվել է, որ առաջին աշխարհամարտի ժամանակ հայերից բացի նաև թուրքերն են վնասներ կրել: