Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում, Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի եւ NIKE ապրանքանիշի միջեւ կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ բռնցքամարտի հավաքականը կներկայանա միջազգային ստանդարտներին համապատասխանող լավագույն հանդերձանքով»: