Տարին բարենպաստ էր գյուղատնտեսական ոլորտի համար: Նախորդ տարվա համեմատ թե՛ արտահանման, թե՛ գյուղատնտեսության արտադրանքի և թե՛ իրացման ցուցանիշներն այս տարի բարձր են:
Անցնող տարում Հայաստանից Ռուսաստան արտահանվել է շուրջ 68-70 հազար տոննա միրգ ու բանջարեղեն: Ընդ որում, 10 հազարը եղել է խաղող:
Չնայած որոշակի խոչընդոտներին՝ գյուղացին կարողացել է մթերել խաղողի բերքը: Գործարարներն էլ իրենց հերթին փորձեցին օգտակար լինել գյուղացուն: Պետք է նկատենք, որ պետությունը փորձում է մշակել լրացուցիչ գործիքներ գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով:
Կարևոր է ընդգծել, որ այս տարի կառավարությունը որոշում էր ընդունել սահմանամերձ համայնքներին հարկերից ազատել: Սա կարող է դրական ազդեցություն ունենալ ոչ միայն գյուղատնտեսության ոլորտի տեսանկյունից, այլ նաև ողջ տնտեսության համար:
Նարեկ Սարգսյան՝ ֆեյսբուք