Այսօր տարբեր վերնագրերով և հիմնականում իշխանամետ լրատվամիջոցների կողմից համացանցում սկսեցին տարածվել Շարմազանով–Փոստանջյան «հակամարտության» կադրերն ԱԺ-ում: Դիտելով այդ տեսանյութը՝ միայն նողկանք զգացի նիստը վարող Շարմազանովի հանդեպ, ոչ թե այն պատճառով, որ նա ներկայացնում է ՀՀԿ-ն, այլ այն բանի համար, որ, ցավոք, նա ևս կոչվում է ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ: Կցանկանայի նրան հիշեցնել, որ նման ՂԶԻԿԱԿԱՆ պահվածքը նույնպես անթույլատրելի է ԱԺ-ում:
Մի՛ մոռացեք, որ ամեն դեպքում Դուք տաղամարդ եք, և Ձեր դիմաց կանգնած է կին, ընտանիքի և չորս երեխաների մայր: Որպես տղամարդ՝ Դուք իրավունք չունեք նման վարքագիծ դրսևորել ՀԱՅ կնոջ նկատմամբ, իրավունք չունեք նման ցինիկ ժպիտով Ձեր համախոհների հետ հարձակվել նրա վրա, Դուք բարոյապես դրա իրավունքը չունեք, որքան էլ հակակրեք այդ կնոջը:
Իսկապես, այս երկիրը երբեք երկիր չի դառնա, քանի դեռ Ձեր ու Գալուստ Սահակյանի նմաններին է վիճակված վարել ԱԺ նիստերը, քանի դեռ Ձեր նման «Քաջ Նազարի» բախտ ունեցողները շորտիկով «Բազե»-ից հայտնվեցին ԱԺ-ում, քանի դեռ Ձեր նմանները չգիտեն կնոջը հարգելու տարրական կանոնները: Անհարմար է, կարգի հրավիրեք Ձեզ և հասկացեք՝ խոսափող անջատելով, ցինիկ պահվածքով և Փոստանջյանին ծաղրելով՝ տղամարդ չեն դառնում և ժողովրդի աչքին չեն բարձրանում, այլ, հակառակը, միայն նողկանք եք առաջացնում առանց այն էլ Ձեզ երբևէ չսիրած ժողովրդի մոտ:
Ալեքսան Սարգսյան