Բաղադրիչներ

միս խոզի – 2կգ 200 գր(բուդ)
կոնյակ – 1 ճ/գդ
ջեմ ծիրանի – 100գր
դափնու տերև (лавровый лист) – 2-3 հատ
սոխ – 1 հատ
գազար – 2 հատ
նեխուր – 1 հատ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև հատիկավոր – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Խոզի բուդը 24 ժամով դնում ենք աղաջրի մեջ (1լ ջրին 1 ճ/գդ աղ)։ Շատ կարևոր է աղաջրի մեջ թողնել, քանի որ հետո խոզի բուդը եփելու ենք առանց աղի։ 12 ժամ հետո ջուրը փոխում ենք։ Եթե սառնարանում տեղ կա, տեղավորում ենք, եթե ոչ կարող ենք դուրսը թողնել։
Եթե խոզի բուդը կոկիկ տեսք ունի կարող ենք թելով չկապել, եթե ոչ, պետք է թելով կապենք, որ համապատասխան ձև ընդունի։
Գազարը, սոխն ու նեխուրը լվանում ենք, մաքրում և խոշոր կտրատում։ Միսը դնում ենք կաթսայի մեջ, վրան եռման ջուր լցնում և ավելացնում բանջարեղենն ու դափնու տերևը։ Այնուհետև դնում ենք կրակի վրա։ Եռալուց հետո ավելացնում ենք պղպեղը։ Միսը եփելու տևողությունը կախված է նրա քաշից (1կգ միսը եփում ենք 1 ժամ). օրինակ 2,200 կգ քաշով բուդը եփում ենք 2,5 ժամ թույլ կրակի վրա։ Նշված ժամանակահատվածից հետո կստանանք շատ լավ արգանակ։ Բանջարեղենը հանում ենք և միսը գրեթե պատրաստ է։ Արգանակը կարող ենք պահել սառցարանում (ապուր կամ բորշչ պատրաստելիս պետք կգա)։

Խոզի բուդը որպես ուտեստ շատ հարմար է, քանի որ այն կարելի է պատրաստել տոնական օրվանից մի քանի օր առաջ։ Չնայած այն պատրաստելը երկար է տևում` շատ չեք հոգնի։ Ծիրանաջեմի փոխարեն կարող եք համեմել ցանկացած տեսակի համեմունքով :)

Շեֆ Խոհարար