Մոսկվայի և ՌԴ Պատրիարք Կիրիլը պարգևատրել է «Տաշիր» խմբի հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանին Սուրբ Դանիել 3-րդ աստիճանի պարգևով՝ Դուբրովկայում կառուցված տաճարի շինարարական աշխատանքներում ներդրում ունենալու համար:
Այս նոր տաճարը կառուցվել է 2002թ.-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի պատվին: Ինչպես հայտարարել է Պատրիարք Կիրիլը, տաճարի կառուցումը ցույց է տալիս ահաբեկչության անմեղ զոհերի նկատմամբ ունեցած զգացումի մասին:
Նշենք, որ սա Սամվել Կարապետյանի առաջին պարգևը չէ: Նա պարգևատրվել է դեռ Պատրիարք Կիրիլի կողմից 2012թ.-ին: