Աբու Դաբի քաղաքի դատարանը Եգիպտոսի քաղաքացուն տուգանել են 7500 դոլարով, որպես փոխհատուցում ամուսնուն բաժանվելու ժամանակ իր կուսության մասին սուտ խոսելու համար:

Վիրավորված ամուսինը , անանուն նամակից իմանալով, որ իր սիրելին խաբել է իրեն անմեղության հետ կապված, վերջինիս դատի է տվել և պահանջել պատիժ խաբեության համար:

Դատալսումների ժամանակ օրենսդիր մարմինները պարզել են, որ տիկինը ամուսնացած է եղել և հասցրել է բաժանվել: Այնուամենայնիվ նա այդ փաստը թաքցրել է իր նոր ամուսնուց և համոզել վերջինիս, որ ոչ մի անգամ ոչ մեկի հետ ինտիմ շփում չի ունեցել:

Սուտը թաքցնելու համար կինը նաև կուսությունը վերականգնելու վիրահատություն է կատարել:

Խաբված ամուսինը հավաստիացրել է, որ կնոջ գործողություններից ընկել է խոր դեպրեսիայի մեջ և այլևս ոչ մեկի չի վստահում:

Միասին զույգը ապրել է երեք տարի և դաստիարակել են իրենց երեխային: Նաև պարզվել է, որ դավադրությանը մասնակցել է նաև կնոջ հայրը, ով հաստատել է իր աղջկա անմեղությունն ամուսնության ժամանակ: Այս մասին հայտնում է LIfenews-ը: