Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատներին՝ աջակցության համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Die Sütribüne-ին ինձ աջակցելու համար: Իրոք, լավ զգացի ինձ և կփորձեմ նոր գոլեր խփել նրանց համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:
Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանն անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: