Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար՝ մինչև 2016-ի հունիսը:
Uol Esporte-ի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի օրգանիզմում հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված խթանիչներ:
ՖԻՖԱ-ն դեռ չի քննարկել միջադեպը և կարող է զրկել ֆուտբոլիստին միջազգային խաղերի մասնակցության իրավունքից: