Միացյալ նահանգների Մերիլենդ նահանգում գտնվող քրեակատարողական հիմնարկը հայտնվել է սկանդալի մեջ: Բացահայտվել է, որ բանտի միանգամից չորս աշխատակցուհի սիրային կապերի մեջ են եղել վտանգավոր հանցագործ, «Սև պարտիզանների կլանի» ղեկավարի հետ: Բացի այդ բանտի տեսուչները քրեական հեղինակությունից ունեցել են հինգ երեխա: Այս մասին գրում է The Washington Post-ը:

Այդ սխրագործությունների հեղինակ է դարձել 36 ամյա Թեյվոն Ուեյթը: Կոռուպցիայի և սեռական խնջույքների մասին սկանդալային փաստերը բացահայտվել են մեկ ամիս տևած հետաքննության արդյունքում:

Բանտի հսկիչներից մեկն անգամ Թեյվոնից երկու անգամ հղիացել է: Բացի դա, բանտի հսկիչներից մեկը իրեն դաջվածք է արել սիրահարի անունով:

ԿՀՎ-ի տվյալներով Ուայթի` բանտի հսկիչների հետ ունեցած կապերի միջոցով վերջինիս հաջողվել է Բալթիմորի բանտը վերածել ապաստարան «սև պարտիզանների» համար, որոնք իրենց զգացել են լիակատար անվտանգության մեջ:

Baltimore City Detention Center  տեսուչներին մեղադրանք է հարուցվել բանտի տարածքում թմրամիջոցի և այլ արգելված պարագաների մաքսանենգության, ինչպես նաև փողերի լվացմանը համագործակցելու մեջ: Լրատվական միջոցներում հայտնվել են տեսուչների անունները:

 Իրենց ծառայությունների համար բանտի տեսուչները բանդիտներից ստացել են տարբեր թանկարժեք նվերներ, այդ թվում նաև Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես նշել է Թեյվոն Ուայթը մեկ ամսվա ընթացքում բանտի պատերի մեջ վերջինիս հաջողվել է 16000 դոլար եկամուտ ստանալ:

«Սև պարտիզանների խմբավորումը»,որի ղեկավարը Թեյվոնն է, Կալիֆորնաիայում հայտնվել է 1960- ական թվականներին: Դրանից հետո խմբավորումը ընդլայնվել է և վերջինիս ճյուղերը գործում են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում: 199-ականներին «սև պարտիզնները» առաջին անգամ հայտնվել են Մերիլենդի բանտում:

Այս խմբավորմանը մեղադրանք էր հարուցվել  ավազակային հարձակումների և սպանությունների համար: Ընդ որում 2009 թվականին Բալթիմորի բանտում տեղի էր ունեցել նմանատիպ հետաքննություն, որի ժամանակ բացահայտվել էր «սև պարտիզանների» ղեկավարներից մեկին սիրային կապերը բանտի չորս տեսուչների հետ: