Մոսկվայի շրջանում ոստիկանությունը և հատուկ ծառայությունները ձերբակալել են ավազակների և մարդասպանների բանդայի ղեկավար 28 ամյա Ադրբեջանի քաղաքացի, որը քրեական միջավայրում հայտնի է Ռամին Գյանջեցի կեղծանունով:
Ձերբակալվածը, որը Ռուսաստանում անօրինական բնակություն է հաստատել, կալանքի տակ է առվել:
Ոստիկանության ունեցած տվյալներով ձերբակալված քրեական հեղինակությունը մասնակցել է ադրբեջանցի առևտրականի սպանության մեջ: Այդ սպանությունը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին Մոսկվայի հարավային վարչական շրջանում:
Բացի դա Ռամին Գյանջեցին և նրա հանցակիցները մի շարք ավազակային հարձակումներ են կատարել Մոսկվայի շրջանում մասնավոր սեփականությունների վրա:
Կատարված հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է քրեական օրենսգրքի 30, 105հոդվածներով(մահափորձի),22-րդ հոդվածի(զենքի անօրինական ձեռքբերման, պահպանման և կրման),162-րդ հոդվածով(կողոպուտի), 226-րդ հոդվածով(զենքի առևանգում):Այս մասին հաղորդում է Newsru.com-ը: