Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, ստորագրել է հրամանագիր Նարինե Նարիմանյանին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակցի հայտնում են, որ Բակո Սահակյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Սամվել Ավանեսյանը։