Նախագահների հանդիպումից առաջ ԱՄՆ-ն կարծես հավասարեցնում է հաշիվը՝ ԵԽԽՎ հակահայկական զեկույցի փոխարեն ԱՄՆ-ում հակաադրբեջանական զեկույց է քննարկվում: ԱՄՆ-ում Ադրբեջանին նաև ագրեսիան թուլացնելու կոչ են անում:
Ալիևը սխալվեց իր հաշվարկներում: Նա մտածում էր թե այս հանդիպմանը կմոտենա իր ձեռքում ունենալով ԵԽԽՎ զեկույցը, որը ներկայացնում են անգլիացիները, բայց մեր հաղթաթուղթը ավելի լավն է, որովհետև հակաադրբեջանական քայլեր է կատարում ոչ ավել ոչ պակաս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից մեկը:
ԱՄՆ-ի այս քայլը ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու փորձ է նաև: Թուրքիայի հետ ՌԴ հարաբերությունները լարված են, իսկ Թուրքիային որպես հովանավոր հանդես է գալիս ԱՄՆ-ն: Թուրքիան էլ Ադրբեջանի հովանավորն է, ստացվում է ԱՄՆ-ն Ադրբեջանին ճնշելով ՌԴ-ին փորձում է հասկացնել, որ իր համար Թուրքիան և Ադրբեջանը սովորական պետություններ են , որոնց ևս ինքը պատրաստ է սխալների համար պատժել:
Ինչևէ մենք հանդիպմանը մոտեցել ենք կրկին հաղթողի կարգավիճակով ու Իլհամ Ալիևը ստիված է կրկին հղում անել ՄԱԿ-ի բանաձևին, որից հետո կստանա իր համար ոչ ցանկալի պատասխան ու Ստատուս Քվոն անփոփոխ կմնա գոնե առաջի կա հանդիպման ժամանակ:
Էդգար Խաչատրյան