«Ռուսաստանը ինքը միջազգային ահաբեկչության զոհ է»,- այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 25-ին ուղիղ եթերի ժամանակ` պատասխանելով Բոստոնի ահաբեկչության մասին հարցին:
«Մեր արևմտյան դաշնակիցները և արևմտյան ԶԼՄները մեր ահաբեկիչներին, որոնք կատարել են գարշելի, արյունալի հանցագործություններ, նրանց անվանում էին ապստամբներ, այլ ոչ ահաբեկիչներ, նրանց ցուցաբերում էին տեղեկատվական, ֆինանսական, ուղղակի և անուղղակի օժանդակություն»,- ասել է Պուտինը:
Պուտինը նաև շեշտել է, որ Ռուսաստանը մշտապես ասել է, որ ոչ թե հայտարարություններով պետք է պայքարել ,այլ համատեղ գործողություններով:« Այժմ այս երկու հանցագործները(Ցարնաև եղբայրները) ապացուցում են մեր թեզիսը»,- հայտարարել է Պուտինը: Պուտինի կարծիքով այս հանցագործությունը պետք է ավելի ջերմացնի երկու երկրների հարաբերությունները, որպեսզի համատեղ պայքարեն ահաբեկչության դեմ: