Բայլոնգ վերելակը գտնվում է Չինաստանում Խունան նահանգում և կարող է բարձրացնել զբոսաշրջիկներին 360 մետր բարձրության վրա գտնվող լեռներից մեկի վրա` դիտարկման հարթակ:
Վերելակի երկհարկանի խցիկում կարող է տեղավորվել 50 մարդ: Կոմպլեկսի մեջ մտնում են նաև 3750 կգ տարողությամբ երեք բեռնատար վերելակներ: Վերելակի պատերը թափանցիկ են:
Վերելակի ստեղծման աշխատանքները սկսվել են 1999 թվականին և ավարտվել 2002-ին: Ամբողջ շինարարության արժեքը կազմել է 18 մլն դոլար:
Այս վերելակը մտնում է Գինեսի գրքի ռեկորդների գրքի մեջ որպես ամենաբարձր վերելակի խցիկից բաց տեսարանով, ամենաբարձր երկհարկանի էքսկուրսային վերելակ, ամենաարագ մարդատար վերելակ, ամենահզոր վերելակ: Այս մասին հաղորդում է Mirfaktov.ru-ն: