«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը թեև դեռ չի շտապում հայտարարել, թե ինչքան կհանգստանան պետական ծառայողներն Ամանորին, սակայն որոշ գերատեսչությունների աշխատողներին արդեն հայտնել են, որ աշխատանքի են գալու հունվարի 11-ից, թեև առաջին աշխատանքային օրը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 8-ին՝ ուրբաթ օրը։
Ասել են, որ բաց թողած օրը կլրացնեն շաբաթ օրը։ Ի դեպ, այս տարվա աշխատանքային վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, գերատեսչություններում աշխատանքի կգնան միայն տղամարդիկ, կանանց թույլատրել են այդ օրը տանը մնալ ու ամանորյա եփել-թափելով զբաղվել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: