Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է թիմի ծրագրերի մասին՝ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում.
««Բորուսիայի» կազմը ձմռանը չի համալրվի: Մենք Գերմանիայի առաջնության երկրորդ փուլում խաղանք նույն կազմով: Գոհ եմ իմ սաներից»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Sport-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 16 տուրերի արդյունքում «Բորուսիան» 38 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է՝ 5 միավորով զիջելով Մյունխենի «Բավարիային»: