Kicker-ը հրապարակել է Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին փուլի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը:
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Հայազգի ֆուտբոլիստի միջին գնահատականը 2,50 է:
Ցուցակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, ով ստացել է 2,38 միջին գնահատականը:
Երրորդ տեղում դարձյալ «Բավարիայի» ներկայացուցիչ Թոմաս Մյուլլերն է՝ 2,53 միջին գնահատականով: