«Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Միջադեպիկ Ավանում
Այսօր «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին ավանցիների հետ....
Ամբողջ հանդիպման ընթացում մեզ հետեւեցին Տարոնի ու Նեմեցի «ծառայողները»...
Նրանցից մեկը, մի չինարի բոյ ունեցող նախկին երիտասարդ մոտեցավ ինձ եւ խնդրեց իրեն տրամադրել շատ բուկլետներ, որ բաժանի...Բնականաբար հասկացա, որ սա չի կարող պայքարող տեսակ լինել, դեմքից պարզ էր թե ինչով է զբաղվել մինչ այդ: Մի քանի հատ տվեցի ու գնաց...հետո Ավանում մեկ այլ բակում հանդիպման ժամանակ երբ Անահիտ Բախշյանը խոսում էր Տարոնի շտաբերի մասին, սա մեջ ընկավ ու ասեց ձեր ծրագրից խոսեք: Բնականաբար մոտեցա եւ ասեցի, որ նա ստել է թե իբր աջակցում է բուկլետ բաժանելուն, նա ասեց, որ բաժանել է արդեն...Դրանից հետո երբ Ani Kocharyanը ելույթ էր ունեմ, այս տարոնական ծառայողը կրկին խանգարեց բանախոսին, որին ստացավ Անիի պատասխանը. ես Անիին կոչ արեցի, որ չխոչընդոտի մեր բուկլետ «բաժանողին», որից սա աքլորացավ ու փետուրները քամուն տվեց, թե արի ասեմ այ տղա, այն պահին երբ կտրուկ մոտեցա, նա կամավոր տրվեց ոստիկաններին, որ իրեն հեռացրեն ու իմ ճիրանները չընկնի....
Էսքան երկար պատմեցի այս միջադեպիկը նրա համար, որ տեսնեք թե ավանցիների սիրելի Տարոնի շրջապատը ինչքան վախեցած է, որ փորձում են բուկլետներ ոչնչացնելով եւ իրենց բազմաքանակ ներկայությամբ բնակիչներին հետ պահեն....
Հ.Գ. Ավանը այն վարչական շրջաններից է, որտեղ Սերժ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել Րաֆֆիի Հովհաննիսյանից»: