Հեղինակավոր Reuters պարբերականը հոդված էր հրապարակել «Ընկերական կապիտալիզմ. Նա ամուսնացավ Պուտինի աղջկա հետ և հարսատացավ» վերնագրով: Հոդվածում նշվում էին «Սիբուր» ընկերության բաժնետեր Կիրիլ Շամալովի ու Պուտինի դստեր՝ Կատերինա Տիխոնովայի անունները: Պարբերականը գրում է, որ նրանք գաղտնի ամուսնացել են 2013թ. փետրվարին՝ «Իգորա» հանգստավայրում:

Հարսանեկան արարողությանը ներկա է եղել մոտ 100 մարդ: Եղել է անվտանգության խստացված համարգ: Աղբյուրը պարբերականին պատմել է. «Անվտանգության աշխատակիցները կանգնած էին յուրաքանչյուր անկյունում և ոչ ոքի մոտ չէին թողնում: Բայց մենք գիտեինք, որ Կիրիլն ու Կատերինան՝ Պուտինի դուստրը, ամուսնանում են»:

Մուտքի մոտ հյուրերից վերցրել են բջջային հեռախոսները, տվել սպիտակ շարֆեր, որոնց վրա գրված է եղել « K&K»: Կատերինայի հարսանեկան զգեստը մարգարտապատ է եղել: