Մի մարդ դուրս էր եկել զբոսնելու իր շան հետ, ու երբ անցնում էր լճակի մոտով, լսեց օգնություն կանչոլ մի աղիողորմ ձայն: Մոտեցավ մարդը լճակին ու տեսավ, որ մի ուրիշ մարդ խեղդվում է:
-Ի՞նչ է եղել այ մարդ, էդ ի՞նչ ես առավոտ շուտ ձենդ գցել գլուխդ, չես տեսնու՞մ չորս կողմը մարդիկ քնած են...
-Վա՜յ, ախպեր ջան, երևի Աստված քեզ ուղարկեց, օգնի դուրս գամ, էլ ուժ չունեմ...
-Նախ ինձ ասա, էս առավոտ շուտ ո՞նց ես հայտնվել էդ լճի մեջտեղը, կասկածելիա, ես շա՞տ գիտեմ դու ով ես, ինչ քաղաքական հայացքների տեր, ում ես ծառայում...
-Ախպեր ջան, մինչև քեզ բացատրեմ ինչն ինչոցա կխեղդվեմ, արի կլինի դու ինձ օգնի հետո ամեն ինչ կբացատրեմ...
-Ե՞ս... Էդ էր պակաս, թող քո իշխանությունները քեզ փրկեն, հենա մենք հարկեր ենք մուծում ԱԻՆ ենք պահում, բա դրանց բան ու գործն ինչա՞, էդ էր պակաս ԱԻՆ-ի նախարարը ջիփով ֆռֆռա դրա համար էլ փող ստանա իսկ ես ստեղ իրա գործը անեմ..
-Ախպե՜ր, ջա...(բուլ բուլ), ախպե՜...(բուլ, բուլ) հայ չե՞ս դու, այ մարդ, օգնեցե՜...բուլ, բուլ, բուլ, բլթ!!!!
Մեկ ժամ հետո, մարդիկ հավաքված են լճակի մոտ, ԱԻՆ աշխատակիցները, ջրից հանում են խեդված անհայտ տղամարդու դին: Ամբոխի մեջ մի ուրիշ տղամարդ ով առաջինն է նկատել խեղդված մարդու դիակը շանը ման տալուց, հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին:
-Էս չի՞, մեր երկրի վիճակը, ահա խնդրեմ, մարդը կարող է Երևանի կենտրոնում խեղդվել, էն անտեր վիճակին ենք հասել, բա սա երկիրա՞, բա սա պետությունա՞, բա մարդու է՞լ հասցնեն էն վիճակի որ գնա ինքնասպան լինի... Ով գիտի ինքնասպան էլ չի եղել, ով գիտի սպանել են էս սրիկաները... Մի երկիր որ տեր չունենա, երկրիդ վիճակն էլ էս կլնի: Եկեք իմ հետևից ժողովուրդ, եկեք գնանք փրկենք էս երկիրը էս ազգին էս ժողովրդին, որ էլ նման անմեղ քաղաքացիները զոհ չդառնան էս անտարբեր մարդկանց, եկեք փրկենք մեր հայրենակիցների կյանքը, չի կարելի սրանք մեր փողերը ուտում են ու միայն դիակ հանել գիտեն բայց ոչ ուրիշին ձեռք մեկնել: Իմ հետևից ժողովու՜րդ...
Արշակ Զաքարյան