Այսօր Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին ՀՖՖ մամուլի քարտուղարությունը Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Նովոտել» հյուրանոցից, ուր հանգրվանել է Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին կարող եք հետևել ՀՖՖ պաշտոնական կայքի ՈՒՂԻՂ ԵԹԵՐ բաժնում: Ֆրանսիական կողմը խոստացել է, որ կապահովի համապատասխան ինտերնետ պարամետրեր հեռարձակումն իրականացնելու համար: 

Եթե ֆրանսիական կողմն ապահովի համապատասխան ինտերնետ պարամետրեր նաեւ Ջորջ Պոմպիդու մարզադաշտում, ապա ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով կիրականացնի նաեւ Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպման ուղիղ հեռարձակումը վաղը՝ Երեւանի ժամանակով ժամը 22:45: