Բահամյան կղզիներից ոմն Ալոնզո Նոուլզ համակարգիչներ հատուկ վիրուսի շնորհիվ կարողացել էր մուտք գործել 130 հոլիվուդյան աստղերի  փոստեր ու գողանալ նրանց անձնական սեքս տեսագրությունները, սեքսուալ բնույթի լուսանկարները, ֆիլմերի սցենարներն ու այլ անձնական տեղեկություններ, գրում է TMZ–ը: 

Երբ չարագործն առաջարկել է դեռ մեծ էկրանին չհայտնված սերիալի մասին տեղեկությունները 80 հազար դոլարով վաճառել ոմն Ջեֆ Մոքսիի, պարզվել է, որ վերջինս ծպտյալ ոստիկան է, ու նրա միջոցով հանցագործին կալանավորել են: