«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իր համակարգչի մեջ արդեն իսկ ուներ հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը, որը պետք է հնչեր ռազմավարական-կառավարական կարևորագույն կառույցների ուժային «գրավումից» հետո՝ Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով, որը պետք է ապահովեր նույն խմբի անդամ՝ արբանյակային թողարկիչ Արման Հայրապետյանը:

«Նաիրի Հունանյան-2» ելույթի առանցքում նույնպես եղել է «արնախում իշխանություններից» ազատվելու թեզը:

Ձայնագրությունում խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից թափված արյան ու արյունահեղության համար»,-գրում է թերթը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: