Մոսկվա նահանգի Ռամենսկ Դմիտրով շրջանի համյնքներից մեկում տեղի է ունեցել հրդեհ: Վերջին տվյալների համաձայն մահացել է 38 մարդ: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը ուսումնասիրվում են հրդեհի պատճառները, որը տեղի է ունեցել կարճ միացման պատճառովով, որն էլ առաջացել է հոսանքի հետ սխալ վարվելու հետեվանքով:
Հնարավոր փաստերի համաձայն, հրդեհի հետևանքով կարող էին մահանալ 38 մարդ, սակայն հայտնաբերվել էն 12 հոգու մարմին, հայտնում է МЧС России:
Հրդեհը տեղի է ունեցել այսօր գիշեր, երբ բոլոր հիվանդները քնած են եղել: МЧС-ում հաստատել են, որ մահացածներից 8 հոգու դիակները հայտնաբերվել են պալատներում, իսկ մնացած 4 հոգունը` մուտքի մոտ, այսինքն եզրակացնում են, որ վերջին 4 հոգին փորձել են շուտափույթ լքել այրվող տարածքը:
Հրդեհից փրկված 3 հոգուց երկուսը հիվանդանոցի աշհատողներ են, իսկ մեկը` հիվանդ:
МЧС-ում չեն բացառել, որ այդքան ծանր հետևանքներ ունեցած հրդեհի պատճառ կարող է հանդիսանալ նաև հրդեհի մասին ուշ հայտնումը: Այդ մասին լուրը եղել է ժամը 02:23-ին, սակայն արաջին օգնական ուժերի հայտնվելուց հետո մեկ հարկանի շենքը արդեն կրակի մեջ էր, նշել էն նախարարությունում: