Թումանյանի տարածաշրջանի Աքորի գյուղի յոթնամյա բնակիչ Կոստյայի երազանքն այս պահին «էրկուըկնանի» հեծանիվ ունենալն է: Փոքրիկ այդ ցանկությունն անիրականանալի երազանք է նրա համար, քանի որ հայրը՝ Արարատ Կիրակոսյանը, առաջին իսկ օրերից մասնակցել էր Արցախյան պատերազմին, վիրավորվել, ոտքն անդամահատել էին, հաշմանդամ էր դարձել ու անկարող էր եղել հոգալ ընտանիքի հոգսերը, իսկ վերջերս էլ մահացել է պատերազմի վերքերից:

Կոստյայի հայրը պատերազմ էր գնացել, որպեսզի բոլոր մանկահասակ երեխաները խաղաղ պայաններում ապրեն ու հեծանիվ քշեն: Եվ Կոոստյան առաջիններից մեկը պիտի լիներ այդ հեծանիվ քշողների մեջ, սակայն մեր իսկ անտարբերության պատճառով մանչուկի երազանքը իրեն թվում է անիրականանալի:

Ուղղենք մեր սխալը, և թող Կոստյան տեսնի, որ անիրականալի երազանք չկա երեխաների համար:

ՀԳ․ Արժեհամակարգային «1000» կառույցը հանձն է առել Կիրակոսյանների մանկահասակ չորս երեխաների հոգսերը թեթևացնելու գործը: