«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Դեկտեմբերի 23-ին, երեկոյան ժամը 19-ին «Թուֆենկյան Խարբերդ» ռեստորանից դուրս էին գալիս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովը։ Պարզվում է՝ այդ օրը Մանկավարժական համալսարանում կայացել է նոր կազմով ՀՊՄՀ խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը, որի ժամանակ 5 տարի ժամկետով խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Գալուստ Սահակյանը: Եվ ահա՝ Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամները որոշել են հաշվետու նիստից հետո «մի կտոր հաց ուտել»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: