«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, այն պատգամավորներից է, ում ստացած նվերներին նույնիսկ արաբ շեյխերը կարող են նախանձել:
Օրինակ՝ պատգամավորի 2013 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա այդ տարի իբրև նվիրատվություն ստացել է 358 մլն 160 հազար դրամ, իսկ ահա 2014-ին՝ Համբարձումյանի ստացած «նվերը» կազմել է 783,5 մլն դրամ:
Արկադի Համբարձումյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2014 թվականին կազմել են մոտ 4 մլն դրամ: Ի դեմ, նրա պատգամավորական աշխատավարձը կազմում է 491 հազար դրամ: Բացի այդ՝ նա 2014 թվականին վարձակալության դիմաց ստացել է 3 մլն 200 հազար դրամ եկամուտ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: