ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը կարծում է, որ չպետք է կասկածել ազգային վիճակագրության ծառայության հրապարակած վերջին տվյալներին, քանի որ դրանք իրական տվյալներ են: Այս մասին Վարդան Բոստանջյանն ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«2012 թվականի նկատմամբ մենք ունենք աճ, որը քաղաքացիներն իրենց մաշկի վրա չզգացին»,-ասաց տնտեսագետն ու հավելեց, որ իսկապես կառավարության հնարավորությունները շատ մեծ չեն և կիսում է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի այն կարծիքը, թե վարչապետի ձեռքերը կապված են:
Վարդան Բոստանջյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ասաց, որ ինքը ժամանակ չունի մասնակցելու դրան, քանի որ զբաղված է.«Բոստանջյանը զբաղված է, որ քարոզչությամբ չի կարող զբաղվել և դրա կարիքը չունի»,- ասաց նա:
Իսկ հայաստանյան քաղաքական դաշտում, ըստ Բոստանջյանի կա մեկ սկզբունքային քաղաքական ուժ.«Եթե Հայաստանը մի քաղաքական ուժ ունի դա Դաշնակցությունն է»,-առանձնացրեց Վարդան Բոստանջանն ու պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչու ինքը ՀՅԴ-ական չի ասաց, որ ինքը ավելի շատ ԲՀԿ-իստ է: