Դորտմունդի «Բորուսիան» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ են պայմանագրի երկարաձգմանը:
Bild-ի փոխանցմամբ՝ ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը բանակցում է ֆուտբոլիստի հետ:
Դորտմունդցիների հետ Մխիթարյանի գործող պայմանագիրի ժամկետը լրանում է 2017թվականի հունիսին:
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն: