Ինչպես հաղորդում է իտալականCalciomercato.com կայքը, «Լիվերևպուլը» պատրաստ է վճարել «Շախտյորին» պահանջվող գումարը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության համար: Նախկինում հաղորդվում էր, որ «հանքափորները» կիսապաշտպանի համար ցանկանում են ստանալ 40 մլն եվրո:

Կայքը հաղորդում է, որ այդ տրանսֆերը իրականցնելու համար մերսիսայդցիները կարող են վաճառել իրենց առաջատարների մեկին: Առաջին հերթին նշվում է Լուիս Սուարեսի անունը: Այն բանից հետո, երբ ուրուգվայցի հարձակվողը որակազրկվեց 10 խաղով «Չելսիի» դեմ խաղում Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար, Սուարեսը ցանկություն է հայտնել հեռանալ պրեմիեր լիգայից:

 Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուսը», որը կփորձի բանակցություններ սկսել 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցով

ArmFootball.com