Ըստ հարցմանը մասնակցած մարդկանց ՀՀ տարածաշրջանում ամենամարտունակ բանակը հայկականն է: Այս մասին վկայում YN.am-ի (Yerevan News-Երևան Նյուզ) կողմից անցկացված առցանց հարցումը:

Հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 93.5 տոկոսը կարծում են, որ տարածաշրջանում ամենամարտունակը hայկական բանակն է, 3.9 տոկոսը կարծում են, որ վրացական բանակն է առավել մարտունակ, իսկ ադրբեջանական բանակի օգտին են քվեարկել 2.6 տոկոսը: 

Ըստ մեր հարցման արդյունքների՝ 144 մարդ կարծում է, որ հայկական բանակն ամենամարտունակն է, 6-ը՝ վրացական բանակ, իսկ 4-ը՝ ադրբեջանական: