Բաղադրիչներ
միս տավարի – 1 կգ
սունկ շամպինիոն – 100 գր(չորացրած)
գետնանուշ – 30 գր
խոզապուխտ – 10 շերտ
պատրաստի շերտավոր խմոր – 500 գր
մանանեխ – 2 ճ/գդ
ձու – 1 հատ(դեղնուց)
բուսայուղ
աղ
պղպեղ սև
Պատրաստման եղանակ
Տավարի միսը համեմում ենք աղով և պղպեղով։ Թավայում մի քիչ բուսայուղ ենք տաքացնում և տավարի միսը յուրաքանչյուր կողմից 30 վայրկյան տապակում։ Տավարի միսը հանում ենք թավայի միջից և թողնում ենք մի քիչ սառչի։
Սունկը տապակում ենք բուսայուղի մեջ`մինչև պատրաստ լինի։ Այնուհետև սունկը բլենդերի մեջ մանրացնում ենք և ըստ ճաշակի աղ անում վրան։
tavari-mis-velington-2
Մի քիչ սառած տավարի միսը պատում ենք մանանեխով։ Գետնանուշը ավելացնում ենք տապակած սնկի խյուսին։ Կտրատման տախտակի վրա փռում ենք սննդային փաթեթը, վրան դնում ենք խոզապուխտի կտորները, այնուհետև սնկով և գետնանուշով շերտը, որից հետո մեջտեղի հատվածում դնում ենք տավարի միսը։ Սննդային փաթեթի օգնությամբ ռուլետի տեսքով փաթաթում ենք այդ զանգվածը, իսկ սննդային փաթեթի ծայրերը ամրացնում ենք, որ չբացվի։ Մեր ռուլետը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
tavari-mis-velington-3
Աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք ցանում և շերտավոր խմորը գրտնակով ուղղանկյունաձև բացում ենք` ռուլետի չափերին համապատասխան։ Ռուլետի վրայից հանում ենք սննդային փաթեթը և ռուլետը դնում ենք շերտավոր խմորի մեջտեղում։ Ռուլետի շուրջը (շերտավոր խմորը) պատում ենք ձվի դեղնուցով։ Այնուհետև շերտավոր խմորը փաթաթում ենք ռուլետի շուրջը`ավելորդ հատվածները կտրելով։ Ռուլետը պատում ենք ձվի դեղնուցով և 15 րոպեով տեղափոխում սառնարանը (շերտավոր խմորի միացման հատվածով դեպի ներքև)։
Սառնարանից հանելուց հետո ռուլետը դնում ենք տապակի մեջ, վրան կտրվածքներ անում, դեղնուցով պատում և 20 րոպեով տեղափոխում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը։
tavari-mis-velington-4
Այնուհետև իջեցնում ենք ջեռոցի ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և ևս 15-20 րոպե եփում։ Մեր ռուլետը հանում ենք ջեռոցից և թողնում ենք մոտ 15 րոպե սառչի, որից հետո կտրում ենք և մատուցում կանաչ աղցանի հետ։
tavari-mis-velington-5
Խոզապուխտ, տավարի միս և սունկ` հիանալի համադրություն, անկրկնելի համ:)

Շեֆ Խոհարար