«Երևան սիթի» սուպերմարկետում ամիսներ առաջ բանանն արժեր 850 դրամ: Երեկ այդ նույն բանանի մեկ կիլոգրամը նույն «Երևան սիթիում» արդեն արժե 970 դրամ: Այլ կերպ ասած, բանանը Հայաստանում թանկացել է մոտ 15 տոկոսով:
Բանանի թանկացման որևէ հիմք բացակայում է իսպառ: Խնդիրն այն է, որ, օրինակ Ռուսաստանում բանանն էժանանում է օր օրի և ներկայումս այնտեղ մեկ կիլոգրամն արժե ոչ ավելի, քան 400 դրամ: Դե այն, որ ՀՀ-ում բանանի մանրածախ գինը որոշում է դրա միակ ներկրող «Քեթրին գրուպ» ընկերությունը, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Բայց հույժ գաղտնի է մնում, թե պետական բյուջեի, այսինքն մեր՝ հարկատուներիս հաշվին ապրող Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ ՏՄՊՊՀ-ն, ինու համառորեն չի հետաքրքրվում բանանի շուկայով:
Այստեղ կարող է լինել երկու տարբերակ: Կամ հրապարակային տարբեր միջոցառումների ժամանակ առյուծ ճղող այդ հանձնաժողովը չի մոտենում բանանի շուկային, որովհետև քաջ գիտի, որ դա գտնվում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի վերահսկողության տակ, կամ էլ համոզված է, որ գալիք Հրե Կապիկի տարում մարդիկ պետք է «հրե բանան» ուտեն՝ հրե գներով»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: