Հայրը դիմել է ոստիկանություն, քանի որ պարզել է, որ Odnoklassniki.ru սոցիալական ցանցում 8-ամյա իր որդին նամակագրության մեջ է անհայտ մեկի հետ, ով անառողջ սեռական հետաքրքրություններ ներկայացնող առաջարկություններ է անում: Հայրը պարզել է, որ այդ այլասերված օգտատերը մի քանի օր շարունակ իր դեռահաս որդու հետ քննարկել է սեռական հարաբերությունների, դրանց ձևերի և սեռական օրգանների մասին:
Առաջարկում ենք դիտել ՀՀ ոստիկանության տեսանյութը