«Շերտավոր աղցան»

Բաղադրությունը

2 հատ խաշած բազուկ
3 հատ խաշած գազար
2 հատ խաշած կարտոֆիլ
2 հատ խաշած ձու
100 գր. պանիր
1 հատ թթու խնձոր
2 պճեղ սխտոր
մայոնեզ
1 հատ սոխ
աղ

Պատրաստման եղանակը

Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի արանքում քսել մայոնեզ: Երկրորդ շերտը դնել քերիչով անցկացված բազուկը, մի քիչ մանրացված սխտոր, մի քիչ աղ և կրկին մայոնեզել, այնուհետև քերիչով անցկացված գազարը, հետո մայոնեզ, նույն հերթականությամբ խնձորը, հետո մայոնեզ: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրը, ձուն և աղը՝ ըստ ճաշակի: