Այսօր՝ հունվարի 3–ին, վաղ առավոտվանից Shamshyan.com-ը տեղեկություն էր ստացել, որ հունվարի 2-ին՝ Երևանում, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչուհի, 20-ամյա Գրետա Տոնոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Մինչև մահանալը նա եղել է «Հանրապետական» ծննդատանը, որտեղից սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ըստ տեղեկությունների, մահացածը եղել է հղի, և դա իր առաջին հղիությունն է եղել և պտուղը եղել է 26 շաբաթական: Նման ողբերգական դեպքերում, հիվանդանոցի ադմինիստրացիան, պարտավոր է դեպքի մասին օպերատիվորեն տեղեկություն հաղորդել տարածքի ոստիկանություն, տվյալ դեպքում՝ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ տեղեկությունը պետոք է փոխանցեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Այս դեպքում հիվանդանոցը երևի թե միտումնավոր չի տեղեկացրել դեպքի մասին իրավապահ մարմիններին, հակառակ դեպքում, ոստիկանությունն ու քննչական բաժինը արդեն կիմանային դեպքի մասին հենց ողբերգության օրը: 

Մանրամասները` shamshyan.com