Շատերիդ է հավանաբար ծանոթ գեղեցկուհի ֆոտոմոդել Իրինա Շեյքի անունը, ով հինգ տարիների ընթացքում եղել է Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ու կողակիցը: Սակայն եկեք արձանագրենք, որ Իրինան երբեք չէր դառնա «Մեր իմացած» Իրինան եթե չլիներ Ռոնալդուն և միգուցե այդպես էլ մնար ավելի հայտնի ինչպես 2004թ. «Միսս Չելյաբինսկ»:
Նոյեմբերի 11-ին Լոնդոնում մեծ էկրան բարձրացավ Կրիշտիանու Ռոնալդուի «Ռոնալդու» Ֆիլմը,որը պատմում է ֆուտբոլիստի թե՛ ֆուտբոլային, թե՛ անձնական կյանքի մասին: Որպես փաստավավերագրական ֆիլմ այն միանշանակ կարելի է հաջողված համարել: Այն ցույց է տալիս Ռոնալդու ֆուտբոլիստի, տղայի, հոր, ուղղակի մարդու առօրյան: Փոխանցում իր և մտերիմների ապրումները:
ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԵՆ ԲՈԼՈՐԸ
Ինչու՞, կհետաքրքրվեն Բարսելոնի պատանի «Կուլեները»: Ինչու՞ պետք է նրանք դիտեն այդ ինքնասիրահարված «Պենալդոյի» ֆիլմը:Պատասխանը իրականում շատ պարզ է: Որպեսզի տեսնեն իրականում ինչպիսին են ֆուտբոլային խաղադաշոտւմ ոխերիմ թշնամիները խաղադաշտից դուրս: Թե ինչպես նրանք կարող են շփվել միմյանց հետ, թե ինչքան է այդ մրցակցությունն անհրաժեշտ երկուսին էլ: Մեսսին չէր լինի Մեսսին եթե չլիներ Ռոնալդուն, Ռոնալդուն չէր լինի Ռոնալդու եթե չլիներ Մեսսին: Միայն ավելի ուժեղ մրցակից ունենալու պարագայում կարող ես առաջընթաց ունենալ: Դա գիտեն թե՛ Ռոնալդուն թե՛ Մեսսին: Հավատացեք, որ այդ մրցակցությունից շահում են բոլորը: Իսկ ոմանց համար նրանց մրցակցությունն ավելի դրամատիկ է քան հենց իրենց համար: Ֆուտբոլը միայն խաղ է:
– Հայրիկ իսկ, ո՞վ է այս կոստյումով մարդը, Ո՞վ է նա:
– Նա Մեսսին է:
Ֆիլմում ահռելի մեծ տեղ է տրվաց Կրիշ Ջունիորի և հոր հարաբերություններին: Իրոք, որ Ռոնալդուի համար տղան ամեն ինչ է: Նա ցանկանում է դաստիարակել նրան ինչպես ժամանակին իրեն են դաստիարակել: Միգուցե Ռոնալդուն ուզում է լինել իր տղայի համար այնպիսի հայր ինչպիսին ուզեցել է, որ իր համար լինի իր հայրը:
– Ես ուզում եմ դարպասապահ դառնալ, լա՞վ Հայրիկ
– Ոչ, ես չեմ ուզում:
– Բայց ես ուզում եմ:
– Դարպասապա՞հ: Դու այդպես կատակու՞մ ես, թե՞ ինչ:
Ընտանիքից և ֆուտբոլից զատ կա ևս մեկ անձնավորություն ում մասին ֆիլմում բավական խոսվում է, իհարկե նա շատ մոտ է կանգնած ֆուտբոլին և նա ամենևին էլ Իրինա Շեյքը չէ: Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կարծես հայր լինի ֆուտբոլիստի համար ինչպես հենց Ռոնալդուն է ասում:
Կարելի է ասել, որ Ռոնալդուն իր հաջողության հասնելու ճանապարհին երկու կարևոր որոշում է կայացրել: Առաջինը եղել է, երբ նա 12 տարեկանում Մադեյրայից միայնակ տեղափոխվել է Լիսաբոն, որպեսզի կարողանա մարզվել տեղի «Սպորտինգի» կազմում: Երկրորդը՝ երբ նա վստահել է իր ապագան Ժորժե Մենդեշին, ում կարգախոսն է «Անհնարին ոչինչ չկա»:
– Եթե ես քեզ չճանաչեի, Քեզանից ինքնագիր կխնդրեի: (Ժ.Մենդեշ)
ՈՒ՞Ր ՉՔԱՑԱՆ ԱՅԴ ՀԻՆԳ ՏԱՐԻՆ
Ռոնալդուն ու Շեյքը միասին էին մոտ 5 տարի: Անկասկած այդ հարաբերություններից ավելի շատ «օգուտ» է ստացել Իրինան իսկ ավելի շատ «տուժել» Ռոնալդուն: Իհարկե Իրինային այդ հարաբերություններն անսահման հայտնություն բերեցին, ամեն ինչ հիանալի էր մինչ բաժանումը, որը Ռոնալդուն ակնհայտ «դժվար» տարավ չնայած նրան, որ նա դա ժխտում է, բոլորս էլ տեսանք թե ինչպես դա անդրադարձավ պորտուգալացու խաղի վրա: Նույնիսկ Ռոնալդուն է մսից և արյունից բաղկացած, նույնիսկ Ռոնալդուն ունի զգացմունքներ, որոնք անդրադառնում են իր կյանքի վրա:
Իրինա Շեյք անուն ազգանունը ֆիլմում հնչում է 2-3 անգամ: Իսկ անձամբ Իրինան հազիվ թե երևում է մի աննշան նկարի մեջ և կարծես մեկ կադրում: Ասում են ֆիլմի նկարահանման 14 ամիսների ընթացքում եղել է ընդամենը մի քանի տեսարան, որտեղ եղել է նաև Իրինան, սակայն ինչպես ասել է ֆիլմի ռեժիսյորներից Էնտոնի Վոնկեն ֆիլմը չէր կարող «անվերջ» լինել: Անձամբ Ռոնալդուն ասել է, որ ֆիլմում տեղ են գտել իր համար ամենակարևոր մարդիկ ովքեր իր ընտանիքի անդամներն են կամ շատ մտերիմ ընկերներ են: Իսկ Իրինան ստացվում է այդպես էլ մնաց անցողիկ ինչ-որ մի ժամանակահատված: Կարծում եմ մենք դեռ երկար կտարակուսնեք արդյոք այդ բաժանումը տեղի ունեցավ Ռոնալդուի «անարժանապատիվ» պահվածքի թե Իրինայի՝ Ռոնալդուի մոր ծննդյան տոնակատարությանը չմասնակցելու պատճառով: Այս ամենից կարծում եմ շահեց միայն Բրեդլի Կուպերը…
ԻՆՉԵՎԻՑԵ
«Ռոնալդու» ֆիլմից կարելի է քաղել որոշակի դասեր՝ մոտիվացվել, զգալ հաջողության համը, տեսնել քրտնաջան աշխատանքի արդյունք:
Երբեք մի նահանջեք ու հասեք Ձեր նպատակներին, ինչպես դա արել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուն: