Հունվարի 4-ին ստացվել են մեծ քանակությամբ ահազանգեր Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

07.45-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 70 ավտոմեքենա (մոտ 210 ուղևոր):

10 քաղաքացի տեղափոխվել է թիվ 57 ՀՓՋ, իսկ 34 քաղաքացի՝ թիվ 55 ՀՓՋ: