168.am-ը գրում է.

Հերպեսը տհաճ գոյացություն է, որն ի հայտ է գալիս սթրեսի պատճառով և կարող է այդպես մնալ մի քանի օր: Այնուամենայնիվ, գոյություն ունի բնական բաղադրիչ, որը կօգնի ազատվել այդ տհաճ գոյացությունից: Վերցնում ենք սխտորի մի կտոր, մանր կտրատում ենք և տեղադրում հերպեսի վրա: Թողեք 10 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով:
Կարող եք կրկնել այս գործողությունը մի քանի անգամ, և ընդամենը 12 ժամ անց այն կվերանա: Սխտորի գաղտնիքն այն է, որ այն ամրացնում է օրգանիզմի պաշտպանողական կարողությունը: Այն հարուստ է հանքանյութերով, եթերային յուղերով, վիտամիններով և համարվում է բնական հակաբիոտիկ միջոց: Սխտորով բուժումը խորհուրդ է տրվում նաև ակնեի դեպքում:
Խուսափեք աչքերի հատվածին սխտոր քսելուց: Կարող եք այս գործողությունը կատարել մի քանի անգամ, սակայն, եթե զգայուն մաշկ ունեք, խորհուրդ չի տրվում կատարել 5 անգամից ավելի: